Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հերիք ա էդ հանցագործ տղերքին պաշտպանես». Արայիկ Խանդոյանի պաշտպանն՝ ստացած սպառնալիքների մասին

14:25, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
«Հերիք ա էդ հանցագործ տղերքին պաշտպանես». Արայիկ Խանդոյանի պաշտպանն՝ ստացած սպառնալիքների մասին

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ստացած նամակները: «Հայհոյախառն ու սպառնալիքներով լի նամակներն ինձ ուղարկել է Էմմա Սահակյան անունով ֆեյսբուքյան «կեղծ» օգտատերը: Առաջին նամակն ստացել եմ մայիսի 11-ին, որին որևէ կերպ չեմ արձագանքել, երկրորդն՝ օգոստոսի սկզբին, որից հետո մտածել եմ՝ գուցե իմաստ կա դիմել ՀՔԾ, քանի որ դա ոչ միայն ինձ էր վերաբերվում, այլև իմ ընտանիքի անդամներին: Նա, մասնավորապես, առաջին նամակում հետևյալն է գրել. «Այ ոչխար, հերիք է մարդասպաններին պաշտպանես»: Վերջին նամակը նույնպես ամբողջը չեմ կարող կարդալ՝ «Հերիք ա էդ հանցագործ… տղերքին պաշտպանես», այնտեղ բառեր կան, որ ուղղակի չեմ կարող ասել»: Պապիկյանը ենթադրում է, որ պառնալիքներն ու վիրավորանքներն ուղղվել են նրա համար, որ ինքն իրականացնում է «Սասնա ծռերի» խմբի անդամների պաշտպանությունը: «Որևէ միջամտություն կամ որևէ սպառնալիք ինձ չի կարող ստիպել, որպեսզի ձեռնպահ մնամ իմ աշխատանքը կատարելուց: Ես ու իմ ընտանիքը շարունակում ենք մեր բնականոն կյանքը, և ես շարունակելու եմ կատարել իմ աշխատանքը, գուցե ավելի մեծ պատասխանատվությամբ»,- հայտարարել է Պապիկյանն՝ ընդգծելով, որ որևէ թշնամի չունի:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազին էին դիմել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն, ինչպես նաև Արայիկ Պապիկյանի հասցեին սպառնալիքների հարցով գլխավոր դատախազը հանձնարարականներ է տվել ոստիկանությանը:
     Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն էլեկտրոնային նամակներ է ստանում ոչ միայն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելուց ձեռնպահ մնալու սպառնալիքներով, այլ նաև՝ սպառնալիքներ իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ, այս մասին տեղեկացնում է Հելսինկյան ասոցիացիան:

3370 | 0
Facebook