Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանն ուժգնացնում է ազդակներն՝ ԱՄՆ-ի ճնշմանը հակազդելու համար. Bloomberg

13:20, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2017 թ.
Իրանն ուժգնացնում է ազդակներն՝ ԱՄՆ-ի ճնշմանը հակազդելու համար. Bloomberg
     Իրանցի օրենսդիրները քվեարկել են ազգային հրթիռային ծրագրի ծախսերի մեծացման օգտին՝ ամրապնդելով անվտանգության մարմինները, որոնք գտնվում են ԱՄՆ-ի հետ աճող հակազդեցության կենտրոնում: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը: Իրանի խորհրդարանը կիրակի օրը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել հրթիռային ծրագրի համար ևս 609 միլիոն դոլարի հատկացման օրինագիծը: Իրանական Tasnim գործակալությունը հայտնում է, որ օրինագիծը մեջբերում է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի «թշնամական» քաղաքականությունն ու «տարածաշրջանում ամերիկյան արկածախնդրությունը»: «Հրթիռային ծրագիրը ցուցադրում է Իրանի հզորությունն ու ուղղված է Իրանի տարածաշրջանային հակառակորդների դեմ: Այն զսպման նպատակ ունի» ,- գործակալությունը մեջբերում է իրանցի իրավաբանի խոսքը:
     Գործակալությունը մեջբերում է նաև ամերիկյան ռազմածովային ուժերի հրամանատարի խոսքը, ով նշել է միջազգային իրավունքների խախտմամբ ստեղծված վտանգավոր իրավիճակը:
     Bloomberg-ը գրում է, որ Իրանի միջուկային ծրագրի զսպման շուրջ համաձայնագիրը հանգեցրել է իրանական նավթի աճին և ներդրողների շահագրգռվածությանը: Ինչպես ընդգծում է գործակալությունն, Իրանի նախագահ Հասան Ռոհանին կրկին զգուշացրել է միջուկային համաձայնագիրը խզելու միակողմանի ջանքերի մասին:
7068 | 3
Facebook