Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մկրտիչ Արզումանյանը՝ ծննդյան օրվա ու նոր նախագծերի մասին

16:00, հինգշաբթի, 10 օգոստոսի, 2017 թ.
Մկրտիչ Արզումանյանը՝ ծննդյան օրվա ու նոր նախագծերի մասին
     Մկրտիչ Արզումանյանն, ով այսօր ծննդյան առթիվ առաջին շնորհավորանքն ստացել է կնոջից, դարձավ 41 տարեկան:
     Դերասանն օրը կանցկացնի աշխատանքային միջավայրում: «Շատ զբաղված եմ, աշխատանքային, նախատեսած ոչինչ չկա, հնարավոր է՝ օրվա կեսից պլանները փոխվեն, բայց գերծանրաբեռնված եմ, միգուցե չհասցնենք»,- MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Մկոն: Վերջինը հավելեց՝ սիրում է ծննդյան օրը, չնայած նրան, որ այդ օրը միշտ զբաղված է լինում:
     Խոսելով առաջիկա նախագծերից՝ նշեց. ««Ֆուլ Հաուս»-ի 7-րդ եթերաշրջանն է սկսվում. մի դերով հանդես եմ գալու: Եվս երկու նոր նախագծի վրա եմ աշխատում, հնարավոր է՝ գարնանը կամ մի քիչ ավելի ուշ լինեն, թատերական ներկայացումներ են»,- եզրափակեց նա:
12393 | 7
Facebook