Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես սանկցիայից չեմ վախենում, Ձեզ ասում եմ՝ ցռան մոզի». Պավլիկ Մանուկյանը՝ դատավորին

15:40, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
«Ես սանկցիայից չեմ վախենում, Ձեզ ասում եմ՝ ցռան մոզի». Պավլիկ Մանուկյանը՝ դատավորին

«Սասնա ծռերի» գործով դատական նիստի ընթացքում դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարել է, որ սանկցիա է կիրառում պաշտպաններ Արայիկ Պապիկյանի, Մուշեղ Շուշանյանի և Տիգրան Հայրապետյանի նկատմամբ՝ դիմելով ՀՀ Փաստաբանների պալատին՝ նրանց պատասխանատվության ենթարկելու խնդրով: Դատական նիստի ընթացքում պաշտպաններից Արա Զաքարյանը փորձել է հայտարարությամբ հանդես գալ, բայց դատավորը թույլ չի տվել. «Ձեր նկատմամբ խափանման միջոց կկիրառվի»,- ասել է նա: Դատավորի այս խոսքը հարուցել է դատական նիստին ներկաների ծիծաղը, ինչից հետո դատավորը հայտարարել է, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ Արա Զաքարյանի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը քննարկելու:
    
     20 րոպե ընդմիջումից հետո Պավլիկ Մանուկյանը փորձել է հայտարարությամբ հանդես գալ, ինչը դարձյալ կանխվել է դատավորի կողմից. «Տեղից մի խոսեք, իսկ քանի որ չեք ենթարկվում դատարանի կարգադրությանը, Ձեր նակատմամբ կիրառվում է դատական սանկցիա՝ նախազգուշացում»,- ասել է նա: Պ․ Մանուկյանն էլ հակադարձել է, որ սանկցիայից չի վախենում․ «Ես մահվան երախ եմ մտել դուրս եկել, ես վախենալու բան չունեմ։ Դուք իմ հանդեպ սանկցիա եք կիրառում, ես էլ Ձեզ ասում եմ՝ ցռան մոզի»,- ասել է Պավլիկ Մանուկյանը։

4554 | 1
Facebook