Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ծխախոտագործությունը վերջին տարիներին Արցախում բավականին զարգացել է». Տիգրան Աբրահամյան

14:20, երկուշաբթի, 10 հուլիսի, 2017 թ.
«Ծխախոտագործությունը վերջին տարիներին Արցախում բավականին զարգացել է». Տիգրան Աբրահամյան

Ծխախոտագործությունը վերջին տարիներին Արցախում բավականին զարգացել է: Միայն Արցախի Մարտունու շրջանում 123 հեկտար թութունի ցանքատարածություններ կա, որից մոտ 70 հեկտարը՝ կաթիլային ոռոգման համակարգով. ջրի նվազագույն խնայողությունը՝ 5 անգամ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանից:
     «Միայն վերջին 1 տարվա ընթացքում կաթիլային ճանապարհով ոռոգվող թութունի ցանքատարածություններն ավելացել են 2 անգամ: Ի դեպ, թութունի 1 հեկտար ցանքատարածության վրա 10 մարդ է աշխատում: Միակ խնդիրը, որը ծխախոտագործները բարձրացնում են՝ աշխատուժի հարցն է»,- հավելել է նա:
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը խոսել էր մի շարք ծրագրերի մասին, որոնց իրականացումն ընթացքի մեջ է: «Ունենք ներդրողների մի մեծ բանակ, ովքեր ոչ միայն չեն դադարեցրել, այլ նաև ապրիլյան օրերին շարունակում էին իրենց ներդրումները։ 2016-ին շահագործման են հանձնվել նոր ՀԷԿ-եր, որոնց թիվը կհամալրվի նաև այս տարի։ 2017 թվականի առաջին հինգ ամսվա արդյունքներով կարող ենք ասել, որ ավելացել են շինարարության ծավալները՝ բարեգործական, պետական և այլ աղբյուրների հաշվին։ Ձկնաբուծությունն է զարգանում։ Եթե տասը տարի առաջ երազում էինք պահածոյի գործարան ունենալու մասին, ապա այսօր դրանք մեծ թիվ են կազմում»,- նշել էր վարչապետը:

«Ծխախոտագործությունը վերջին տարիներին Արցախում բավականին զարգացել է». Տիգրան Աբրահամյան
«Ծխախոտագործությունը վերջին տարիներին Արցախում բավականին զարգացել է». Տիգրան Աբրահամյան
3195 | 1
Facebook