Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելայում չդադարող ցույցերի զոհերի թիվը հասել է 92-ի

15:05, շաբաթ, 08 հուլիսի, 2017 թ.
Վենեսուելայում չդադարող ցույցերի զոհերի թիվը հասել է 92-ի

«Վենեսուելական քրեական ֆորում» ոչ կառավարական կազմակերպության ղեկավարության հրապարակած տվյալների համաձայն` երկրում շարունակվող ցույցերի և դրանց հետ կապված կողոպուտների հետևանքով ընթացիկ տարվա ապրիլի 1-ից ի վեր զոհերի թիվը հասել է 92-ի:

Նշվում է, որ զոհերի մեծ մասը ցուցարարներ են, որ մահացել են կա՛մ անվտանգության ուժերի, կա՛մ էլ` ռազմականացված կառավարական խմբավորումների գործողությունների հետևանքով:
     Վենեսուելայում բողոքի ցույցերը չեն դադարում արդեն 3 ամիս: Դրանց պատճառը Գերագույն դատարանի որոշումն է, որով սահմանափակվել է Ազգային համաժողով ընդդիմադիր շարժման իշխանությունը:

6940 | 0
Facebook