Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մեր նպատակը հաղթելն ու հաջորդ փուլ անցնելն է». Խաշմանյան

20:30, երկուշաբթի, 26 հունիսի, 2017 թ.
«Մեր նպատակը հաղթելն ու հաջորդ փուլ անցնելն է». Խաշմանյան

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ընդունելու է Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմա»-ին։ Հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցավ «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մամուլի ասուլիսը:

«Մենք գիտենք այս թիմին՝ անցած տարվա խաղերից: Կարելի է ասել՝ վաղը խաղալու ենք Անդորրայի հավաքականի հետ: Բարդ հանդիպում է սպասվում: Մենք, ինչպես միշտ, մարտական ենք տրամադրված։ Կաշխատենք ուրախացնել մեր երկրպագուներին: Մեր նպատակը հաղթելն ու հաջորդ փուլ անցնելն է»,- Խաշմանյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը:

5080 | 0
Facebook