Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մակրոնը մարտահրավեր է նետում Պուտինին»․ The New York Times

16:55, երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
«Մակրոնը մարտահրավեր է նետում Պուտինին»․ The New York Times

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր անդրանիկ հանդիպմանը ներկայացել է բաց մարտահրավերի խոսքերով՝ խոստանալով, որ Ֆրանսիան պատասխան ռազմական քայլեր կձեռնարկի Սիրիայում Ռուսաստանի դաշնակիցների կողմից քիմիական զենքի կիրառման դեպքում, և շեշտելով, որ ուշադիր հետևելու է Չեչնիայում միասեռականների քաղաքացիական իրավունքների ոտնահարման հետ կապված իրավիճակին։ Այս մասին գրում է The New York Times-ը:

Մակրոնը և Պուտինը հանդիպման ընթացքում խոստացել են համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում, բայց նրանց ժեստերը մատնել են առկա լարվածությունը, նկատել է լրատվականը: Հանդիպման կոնֆլիկտային տոնն արտահայտվել է համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնի որոշ հայտարարություններում․ այն է՝ ակտիվ դեր խաղալ համաշխարհային ասպարեզում և չզիջել մյուս համաշխարհային առաջնորդներին:

Նշվում է, որ Մակրոնը քիչ պատճառներ չունի Ռուսաստանի նկատմամբ անձնական հակակրանքի համար: «Քիբեռանվտանգության հարցով զբաղվող ընկերությունների զեկույցներում հայտնաբերվել էր, որ նրա նախընտրական շտաբի վրա հաքերային հարձակումն իրականացրել են Ռուսատանի հետ կապված խմբերը, իսկ նրա մասին կեղծ լուրերը տարածել են Ռուսաստանի հետ կապված ԶԼՄ-ները»,- ասվում է հոդվածում:

Հարցին, թե ինչու Russia Today-ին և Sputnik-ին չի թույլատրվել մտնել իր նախընտրական շտաբ ընտրությունների առաջին փուլից հետո, Մակրոնը պատասխանել է. «Երբ մամուլի ներկայացուցիչները զրպարտություն են տարածում, նրանք այլևս լրագրողներ չեն: Նրանք ազդեցության մարմիններ են»:

12185 | 2
Facebook