Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շրի Լանկայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 146-ի

14:15, կիրակի, 28 մայիսի, 2017 թ.
Շրի Լանկայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 146-ի

Շրի Լանկայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 146-ի, ևս 112 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է «Ֆրանս Փրես»-ը:
     Ավելի վաղ հաղորդվել էր 122 զոհի և 97 անհետ կորածի մասին: Ավելի քան 500 հազար մարդ ստիպված է եղել լքեր իր տունը:
     Տարերային աղետների դեմ պայքարի կոնտրոնի տվյալներով` հիմնովին ավերվել կամ վնասվել է ավելի քան 2 հազար տուն:
     Շրի Լանկայի իշխանություններն աղետի հետևանաքները վերացնելու հարցում օգնություն ստանալու համար դիմել են ՄԱԿ-ին և Կենտրոնական Ասիայի պետություններին:

8741 | 0
Facebook