Բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80%
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%, չարորակ նորագոյացություններ՝ 20.6%, շաքարային դիաբետ՝ 4.8%): • ֆիզիկական ակտիվություն • վնասակար սովորություններից հրաժարում` չծխել, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը։ Ի՞նչ է առողջ սնուցումը։ • Սնունդը պետք է լինի բազմազան: Օրվա ընթացքում անհարաժեշտ է օգտագործել սննդամթերք բոլոր խմբերից` միրգ, բանջարեղեն, հատիկավորներ, լոբազգիներ, կաթնամթերք, մսամթերք։ • միրգը և բանջարեղենը պետք է լինի բազմազան՝ նախապատվությունը տալով թարմ և տեղական ծագման մթերքին (օրական ոչ պակաս 400գ) • սահմանափակել աղի, ճարպոտ սննդի, աղի և շաքարի օգտագործումը։ Առողջ կենսակերպը հասանելի է բոլորին։ Ֆիզիկական վարժություններն օգնում են խուսփել ավելորդ քաշի և ճարպակալման առաջացումից, ինչն էլ իր հերթին կանխում է սրտանոթային հիվանդությունների զարգացումը։ Ֆիզիկական ակտիվությունը կարող է լինել շատ պարզ՝ • շատ քայլել • առավոտյան մարմնամարզություն կատարել • 5-17 տարեկան անձանց խորհուրդ է տրվում օրական առնվազն 60 րոպե մարզվել • 18-64 տարեկան անձանց՝ շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր կամ առնվազն 75 րոպե ինտենսիվ վարժանքներ կամ երկուսի համակցում • 65 և բարձր տարիքային խմբի անձանց՝ շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր կամ առնվազն 75 րոպե ինտենսիվ վարժանքներ կամ երկուսի համակցում։ Մասնագետները մնում են այն կարծիքին, որ ամենից մեծ չարիքը ծխելը և ալկոհոլի չարաշահումն են, որոնցից օր առաջ հրաժարումը կնպաստի առողջության վերականգնմանն ու պահպանմանը։ Անկասկած, մարդն ավելի առողջ կլինի, եթե խուսափի նաև ռիսկի մյուս գործոններից։ Եթե գնահատում ենք մեր առողջությունն ու ցանկանում որակյալ կյանքով ապրել, ուրեմն, հրաժարվելով վնասակար սովորույթներից, մեզ համար կենսակերպ պիտի դարձնենք առողջ ապրելակեպը։ Աշխարհում հետզհետե այդ ուղին նախընտրում են ավելի շատ մարդիկ։ |