Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ծառուկյան» դաշինքի երեք պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել

12:10, ուրբաթ, 19 մայիսի, 2017 թ.
«Ծառուկյան» դաշինքի երեք պատգամավոր հրաժարականի դիմում է ներկայացրել
     ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քիչ առաջ հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքից պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը, Արտյոմ Ծառուկյանը և Խաչիկ Մանուկյանը հրաժարականի դիմում են ներկայացրել։ Եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացում գրավոր դիմումով հետ չեն վերցնում այն, կազմվում է արձանագրություն։
     Հիշեցնենք՝ նրանք այն թեկնածուների շարքում էին, ովքեր հրաժարվել էին ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի դիմումներից՝ հայտարարելով, որ վերցնելու են մանդատը։
9729 | 2
Facebook