Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Տաքսի ծառայություն մատուցող բոլոր մեքենաները պետք է լիցենզավորվեն». նախարար

20:20, ուրբաթ, 28 ապրիլի, 2017 թ.
«Տաքսի ծառայություն մատուցող բոլոր մեքենաները պետք է լիցենզավորվեն». նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ապրիլի 28-ին ընդունեց առցանց տաքսի ծառայությունների և տաքսոմոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք կազմակերպությունների ղեկավարների։ Հանդիպման նպատակն էր` մեկ անգամ ևս հստակեցնել տաքսի ծառայություն մատուցող ընկերություններին ներկայացվող պահանջները։
     Նախարարը նշեց, որ պետք է տարանջատել էլեկտրոնային ծառայությունները տաքսի ծառայությունների մատուցումից։ Տաքսի ծառայություն մատուցող բոլոր մեքենաները պետք է լիցենզավորվեն և աշխատեն օրինական դաշտում։ Բոլորի համար պետք է լինեն հավասար մրցակցային պայմաններ։
     «Ողջունելի է ցանկացած նոր տեխնոլոգիա, բայց պետք է տարանջատում լինի և պայմանագիր կնքվի միայն լիցենզավորված վարորդների հետ»,- ընդգծեց նախարարը։
     Այս գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար հնչեցին մի շարք առաջարկություններ։
     Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ նախարարությունը ներկայում աշխատում է տաքսի ծառայությունների ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների շուրջ։ Նա բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրեց օրենքի նախագծի շուրջ ներկայացնելու իրենց առաջարկությունները։
     Նախարարը շեշտեց, որ մինչ այդ, բոլորը պետք է աշխատեն գործող օրենքների շրջանակներում։
     ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների

3738 | 0
Facebook