Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխան Զաքարյանը չի լինելու ԱԺ փոխնախագահ. բուռն քննարկումներ՝ Ծառուկյանի մոտ. «Ժամանակ»

10:15, չորեքշաբթի, 26 ապրիլի, 2017 թ.
Իշխան Զաքարյանը չի լինելու ԱԺ փոխնախագահ. բուռն քննարկումներ՝ Ծառուկյանի մոտ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ Իշխան Զաքարյանը չի լինելու ԱԺ փոխնախագահ: Նա լինելու է շարքային պատգամավոր: Գագիկ Ծառուկյանը ներկա պահին շատ քիչ մարդկանց է իր թիմակից համարում: Ծառուկյանի մոտ բուռն քննարկումները՝ ԱԺ գնացող պատգամավորների շուրջ դեռ շարունակվում են։
     Ըստ տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդի համար ոչ մի կարևորություն չունի՝ ռեյտինգային թեկնածուներից ով որքան ձայն է ստացել, ով որ տեղն է զբաղեցրել համամասնական ցուցակում։ Նախընտրական շրջանում քարոզչական ամբողջ ծախսերը հոգացել է Ծառուկյանը, դրա համար էլ սեփական հայեցողությամբ է կազմում ԱԺ գնացողների ցուցակը»:
     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

3459 | 0
Facebook