Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ելք»-ի քարոզչությանը խոչընդոտած անձը բերման է ենթարկվել

14:05, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
«Ելք»-ի քարոզչությանը խոչընդոտած անձը բերման է ենթարկվել

«Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տվեցի երեկ Աջափնյակում մեր քարոզչությունը խոչընդոտելու փաստի առիթով և տվեցի մանրամասն բացատրություններ։
     Քարոզչությունը խոչընդոտած անձը երեկ բերման է ենթարկվել, ընթանում է հետաքննություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ելք» դաշինքի անդամ, Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
     Հիշեցնենք` «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ երեկ Աջափնյակում միջադեպ էր գրանցվել։ 15-րդ թաղամասում՝ Բաշինջաղյան 1 շենքի մոտ, «Ելք» դաշինքի անդամները քարոզչություն էին իրականացնում, երբ Գուրգեն անունով մի տղամարդ փորձել է մեքենայով մուտք գործել շենքի բակ։ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին հորդորել է ճանապարհ տալ մեքենային, սակայն վարորդը դուրս է եկել մեքենայից և սկսել գոռգոռալ: Տեսնելով, որ իրավիճակը լարվում է, Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ոստիկանություն ու միջադեպի կապակցությամբ հաղորդում տվել։

4791 | 0
Facebook