Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ցեղասպանության լավագույն պատասխանը հայկական պետության և բանակի առկայությունն է». աշխարհի տարբեր երկրներում հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

12:45, երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
«Ցեղասպանության լավագույն պատասխանը հայկական պետության և բանակի առկայությունն է». աշխարհի տարբեր երկրներում հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Աշխարհի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվում, որոնց միացել են մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ:
     Ֆրանսիայի Վալանս քաղաքի հայ համայնքի կազմակերպած միջոցառմանը մասնակցել են քաղաքի հայկական կազմակերպությունների անդամները: Քաղաքի հայ երիտասարդությունը ժողովրդական երգեր ու պարեր է կատարել, իսկ միջոցառումն ավարտվել է քաղաքի հայկական եկեղեցում աղոթքով:
     Ստամբուլում ևս տեղի հայ համայնքը միջոցառումների ակտիվ շարք է անցկացնում՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին:
     Գլխավոր միջոցառումը կկայանա այսօր՝ օրվա երկրորդ կեսին. Ստամբուլի կենտրոնական Սուլթան Ահմեթ հրապարակում հայ համայնքը մոմավառությամբ ու նստացույցով հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին: Նախատեսվում է, որ մոմավառությանը կմասնակցեն հայ, թուրք, քուրդ, հույն մտավորականներ, հասարակական գործիչներ, գրող-հրապարակախոսներ և մշակութային ու քաղաքական գործիչներ:
     Լոս Անջելեսում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված քայլերթ կանցկացվի, որին կմասնակցեն տասնյակ հազարավոր մարդիկ:
     Քայլերթը կսկսվի Պան Պասիֆիկ այգու մոտից, այնուհետթև երթի մասնակիցները կշարժվեն դեպի Թուրքիայի հյուպատոսությունորի մոտ ակցիայի մասնակիցները Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով հանրահավաք կանցկացնեն:
     Հանրահավաքին նախատեսվում է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի, ինչպես նաև՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆի ելույթները:
     Մոսկվայում` Գրողների տան մեծ դահլիճում, այսօր տեղի ունեցավ «Հիշում եմ և պահանջում» ոգեկոչման երեկոն, որը ևս նվիրված էր Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցին: «Ցեղասպանության լավագույն պատասխանը հայոց պետականության և բանակի առկայությունն է»: Միջոցառման գեղարվեստական մասում հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ դաշնակահար Միքայել Հայրապետյանի, երգիչներ Գոհար Իսախանյանի և Ստանիսլավ Դավիդովի, Մոսկվայի «Դուդուկ» համույթի կատարմամբ:

2127 | 0
Facebook