Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ննջիր խաղաղությամբ, Թուրքիա». Foreign Policy-ի անդրադարձը թուրքական հանրաքվեին

12:15, երկուշաբթի, 17 ապրիլի, 2017 թ.
«Ննջիր խաղաղությամբ, Թուրքիա». Foreign Policy-ի անդրադարձը թուրքական հանրաքվեին

Ինչպես հայտնի է, երեկ Թուրքիայում հանրաքվե է անցկացվել` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Ըստ նախնական տվյալների` համրաքվեի արդյունքներով հաղթում է «Այո»-ն` ավելի քան 51%: Սահմնադրական փոփողություններին «ոչ» է ասել ընտրողների ավելի քան 48.5%-ը:
     Անդրադառնալով թուրքական հանրաքվեի արդյունքներին` ամերիկյան Foreign Policy պարբերականը «Ննջիր խաղաղությամբ, Թուրքիա (1921-2017)» վերտառությամբ հոդված է հրապարակել: Հոդվածագիր Սթիվն Քուքը նշել է, որ հանրաքվեի «այո» արդյունքից հետո վերջ է տրվել ժամանակակից Թուրքիայի պատմությանը, որի մասին երազել է Աթաթուրքը:

«Էրդողանը միայն չհաղթեց հանրաքվեի ընթացքում, նա նաև ամբողջույամբ փակեց երկրի ժամանակակից պատմության ժամանակաշրջանն»,- ասվում է հոդվածում:
     Հոդվածագիրն Էրդողանին անվանել է աշխարհի ավտորիտար ղեկավարներից մեկը:

«Էրդողանը ցանկանում է պետությունը կործանել, քանի որ թեʹ ինքը, թեʹ ժողովուրդը, որին ներկայացնում է, ղեկավարվում էր իրենց դաժանությունների ենթարկող առաջնորդի կողմից: Ժողովուրդն, Էրդողանին նախագահություն վստահելով, ավելի մեծ հաղթանակներ է ակնկալում, սակայն, իհարկե, կան միլիոնավոր թուրքեր, ովքեր «ոչ» են քվեարկում՝ վախենալով ավտորիտար ռեժիմի հաստատումից»,- գրել է Քուքը:
     Հավելենք, որ Թուրքական ընդդիմությունը և միջազգային փորձագետները վստահ են, որ սահմանադրական փոփոխություններով Էրդողանն ստանում է միանձնյա կառավարելու իրավունք, ինչը վտանգավոր է Թուրքիայի ժողովրդավարության ու ազատության համար: Նշվում է, որ սհմանադրական փոփոխությունների արդյունքում Էրդողանը մինչև 2029թ. ապահովել է իր իշխանությունը երկրում:

9395 | 1
Facebook