Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելայում հակակառավարական ցույցերի ժամանակ 5 մարդ է զոհվել

11:10, հինգշաբթի, 13 ապրիլի, 2017 թ.
Վենեսուելայում հակակառավարական ցույցերի ժամանակ 5 մարդ է զոհվել

Վենեսուելայում դարձյալ հակակառավարական ցույցեր են, որոնք վերածվել են իշխանութունների և ցուցարարների միջև բախումների: Վենեսուելական Once Naticias հեռուստաալիքը հաղորդում է, որ բախումների ընթացքում 5 ցուցարար է զոհվել:
     2 մարդ զոհվել է Լարա նահանգի Բարքիսիմետո քաղաքում, որը ռազմականացվել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի համակիրների կողմից: Նշվում է, որ 2 զոհերից մեկը 36, մյուսը` 14 տարեկան է: Այս քաղաքում վիրավորվել է 12 մարդ:

Ցույցերի ընթացքում ևս 3 մարդ է զոհվել: Նրանցից մեկը գնդակահարվել է Միրանդա նահանգում, մեկ երիտասարդ էլ սպանվել է Կարաբոբո նահանգի Վալենսիա քաղաքում: Մայրաքաղաք Կարակասում զոհվել է մի կին:

7614 | 0
Facebook