Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թիլերսոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին

16:10, երեքշաբթի, 11 ապրիլի, 2017 թ.
Թիլերսոնը վերջնագիր է ներկայացրել Ռուսաստանին

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանն ստիպված է ընտրություն կատարել ԱՄՆ-ի ու Արևմուտքի հետ հարաբերությունների և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ու Իրանի միջև: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
     «Մենք ցանկանում ենք մեղմել սիրիացիների տառապանքները: Ռուսաստանը կարող է այդ ապագայի մի մասը դառնալ և կարևոր դերակատարում ունենալ: Կամ էլ Ռուսաստանը կարող է աջակցել խմբին (Ասադի ռեժիմին ու Իրանին), ինչն, ինչպես մենք ենք կարծում, հեռավոր ապագայում չի համընկնում Ռուսաստանի շահերին»,- ասել է Թիլերսոնը:
     ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որը Վաշինգթոնը կանխատեսումներ չի անում սիրիական կարգավորման ժամկետների մասին, բայց Արևմուտքը վստահ է, որ ի վերջո իշխանությունը Դամասկոսում կփոփխվի:

13796 | 0
Facebook