Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

08:30, չորեքշաբթի, 29 մարտի, 2017 թ.
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`մարտի 29-30-ը, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը 29-31-ը կբարձրանա 2-3 աստիճանով, ապրիլի 1-ի ցերեկը կնվազի 6-8 աստիճանով:

Եղանակը մարզերում
Եղանակը մարզերում

     Երևան քաղաքում՝ մարտի 29-30-ը, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

    
Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

4664 | 0
Facebook