Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանությունը շարունակում է խոչընդոտել ՕՐՕ դաշինքի համակիրների մասնակցությանն այսօրվա հանրահավաքին. այժմ էլ՝ Վանաձոր և Գյումրի

16:35, երեքշաբթի, 28 մարտի, 2017 թ.
Ոստիկանությունը շարունակում է խոչընդոտել ՕՐՕ դաշինքի համակիրների մասնակցությանն այսօրվա հանրահավաքին. այժմ էլ՝ Վանաձոր և Գյումրի

Այս պահի դրությամբ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի շտաբում շարունակում են ստացվել ահազանգեր դաշինքի՝ Ազատության հրապարակում այսօր կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի Երևան ուղևորվող համակիրների առջև ոստիկանության հարուցած խոչընդոտների վերաբերյալ: Այսպես, «Ժառանգություն» կուսակցության Լոռու մարզի պատասխանատու Գառնիկ Սահակյանն ահազանգում է, որ Սպիտակ հասնելուն պես իրենց վարորդներին զանգահարել են Ոստիկանության լոռու մարզային վարչությունից ու հրահանգել ետ վերադառնալ և չտեղափոխել մարդկանց Երևան: Այս պահին մեքենաները կանգնած են Սպիտակի մատույցներում, իսկ դեպքի կապակցությամբ դաշինքի շտաբը տեղեկացրել է ԵԱՀԿ դիտորդներին, որոնք շտապում են դեպքի վայր: Մեքենաները կանգնած են “Նա խոդու” ավտոլվացման կայանի մոտ:
     Գյումրիում Երևան ուղևորվող ավտոբուսների վարորդներից ոստիկանները վերցրել են հեռախոսների համարները և գրանցել են մեքենաների պետհամարանիշները՝ նրանց վրա ճնշում գործադրելու ակնհայտը միտմամբ, ինչը, սակայն ազդեցություն չի ունեցել ևՕհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրները այժմ ուղևորվում են դեպի Երևան, այս մասին հայտարարություն է տարածել ՕՐՕ դաշինքի մամուլի ծառայությունը:

3001 | 1
Facebook