Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոնդոնի ահաբեկչության հետևանքով զոհվել է 4, տուժել՝ 20 մարդ. նոր մանրամասներ

23:35, չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.
Լոնդոնի ահաբեկչության հետևանքով զոհվել է 4, տուժել՝ 20 մարդ. նոր մանրամասներ
     Ինչպես հայտնի է Լոնդոնում Վեսթմիստերյան կամրջի վրա անհայտ անձը մեքենան վարել էր անցորդների վրա։ Դրանից հետո նա փորձել էր ներխուժել խորհրդարանի շենք։ Ընդ որում, նա դանակով հարվածել էր մի ոստիկանի, որից հետո ոստիկանները կրակ էին բացել ու սպանել հարձակվողին։ Այս մասին հաղորդում է BBC-ին: Վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 20 մարդ։ Զոհվածների մեջ են հարձակվողը ու ոստիկանը, որին նա դանակահարել էր։ Տուժածների մեջ են նաև ֆրանսիացի ուսանողներ: Խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ վարչապետ Թերեզա Մեյը գտնվել է շենքում, սակայն նրան արագ տարհանել են։ Այս պահին նա Դաունինգ սթրիթում է։ Քաղաքում ուժեղացվել է Բուքինհեմյան պալատի, նաև Դաունինգ սթրիթի հսկողությունը։ Փակվել են Լոնդոնի կենտրոնի բոլոր կամուրջները։
     Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ այս պահի դրությամբ համոզված է, որ հարձակվողը մենակ է գործել։
     Այս գիշեր Լոնդոնի փողոցներում անվտանգությանը կհետևեն ոստիկանության պարեկախմբերը։
Լոնդոնի ահաբեկչության հետևանքով զոհվել է 4, տուժել՝ 20 մարդ
Լոնդոնի ահաբեկչության հետևանքով զոհվել է 4, տուժել՝ 20 մարդ
6924 | 0
Facebook