Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հուսով եմ` այս անգամ հրադադարի կուտը չենք ուտի ու խաղաղությունը փաստող փաստաթղթի ստորագրում կպահանջենք». Կարեն Հովհաննիսյան

10:45, կիրակի, 26 փետրվարի, 2017 թ.
«Հուսով եմ` այս անգամ հրադադարի կուտը չենք ուտի ու խաղաղությունը փաստող փաստաթղթի ստորագրում կպահանջենք». Կարեն Հովհաննիսյան
     Թալիշում նախ մենք պետք է մեր կորցրած դիրքերը հետ բերենք, հետո նոր մտածենք Թալիշի վերականգնման մասին: Մենք գիտենք, որ թշնամին չի հասկանում կենդանի վահան հասկացողությունը, և նրա համար մեկ է, թե իր դեմ զենքը ձեռքին Հայրենիքը պաշտպանող զինվորն է կանգնած, թե բահը ձեռքին հայրենի հողը մշակող գյուղացին: Եթե նա մտնում է տուն ու մորթում է անկողնային ծերերին, եթե նա կրակում է արոտում արածող անասունների վրա, ապա հավատացած եղեք, այդ անուղեղները ոչ մի մարդասիրական քայլ չեն հասկանա: Պարզապես պետք է դրանց ոչ թե կսմիթներ տանք, այլ նոկաուտի ենթարկենք ու վերջ: Պետք է մի քանի ական կախենք հենց իրենց բնակավայրերում տեղակայաված ռազմական շտաբների գլխին, որ վերջապես գլուխները մտնի ու Հայոց սահմաններից կիլոմետրերով հեռու մնան: Հուսով եմ` այս անգամ հրադադարի կուտը չենք ուտի ու խաղաղությունը փաստող փաստաթղթի ստորագրում կպահանջենք...
4599 | 1
Facebook