Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կներկայացվի նախագիծ` ՊՆ-ին, ԱԱԾ-ին ու ԱԻՆ-ին խաղաղ ժամանակ ծխախոտ չմատակարարելու վերաբերյալ

13:45, չորեքշաբթի, 22 փետրվարի, 2017 թ.
Կներկայացվի նախագիծ` ՊՆ-ին, ԱԱԾ-ին ու ԱԻՆ-ին խաղաղ ժամանակ ծխախոտ չմատակարարելու վերաբերյալ

Կառավարության վաղվա նիստի օրակարգում է նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած նախագիծը` խաղաղ ժամանակ ՊՆ-ին, ԱԱԾ-ին, ԱԻՆ-ին հատկացվելիք ծխախոտը հանելու մասին: «Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Ազգային ժողովի կողմից 2004 թվականի հոկտեմբերի 12-ին վավերացված 2003 թվականի մայիսի 21-ին Ժնևում ընդունված «Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներից (որին միացել են շուրջ 153 պետություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներից: Միաժամանակ հաշվի են առնվել վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծխելու դեմ պայքարին ուղղված համալիր միջոցառումներն, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարությունում «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում, որոնց գլխավոր առարկան զինծառայողների առողջության պահպանումն է: Նախագծով առաջարկվող փոփոխությունների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը»:
     Նախագծի քննարկումը տեղի կունենա վաղը:

3570 | 3
Facebook