Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Reuters-ի աղբյուրները հաստատում են` Թրամփի թիմը կապեր է ունեցել ՌԴ հատուկ ծառայությունների հետ

12:15, կիրակի, 19 փետրվարի, 2017 թ.
Reuters-ի աղբյուրները հաստատում են` Թրամփի թիմը կապեր է ունեցել ՌԴ հատուկ ծառայությունների հետ

Reuters գործակալության` ԱՄՆ կառավարական շրջաններում ունեցած աղբյուրները հաստատել են այն տեղեկատվությունը, որ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի անդամները կապեր են ունեցել ռուսական հատուկ ծառայությունների հետ: Ավելի վաղ նման տեղեկատվություն հրապարակել էր New York Times-ը:

Այդ կապերը բացահայտվել են նախորդ տարի` ԱՄՆ նախագահի` նոյեմբերին կայացած ընտրությունների ընթացքում:
     Reuters-ի զրուցակիցների թվում են ԱՄՆ կառավարության 5 ներկա և արդեն նախկին աշխատակիցներ, որոնք քաջատեղյակ են իրավիճակին: Լրատվականը, սակայն, իր զրուցակիցների անունները չի հրապարակել:
     Հիշեցնենք, որ New York Times-ի` օրեր առաջ արված հրապարակման մեջ ասվում էր, որ Թրամփի թիմի և ՌԴ հետախուզության միջև կապերը հաստատող հեռախոսազրույցների ձայնագրություններ ու իրավապահների և հետախուզական ծառայությունների կողմից գաղտազերծված տվյալներ կան:

8196 | 4
Facebook