Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մայրիկները երբեմն պետք է օգտվեն իրենց երեխաների ծծակներից

19:15, կիրակի, 28 օգոստոսի, 2016 թ.
Մայրիկները երբեմն պետք է օգտվեն իրենց երեխաների ծծակներից
     Բժիշկները վաղուց են ապացուցել, որ «ստերիլ մաքրության» տեսությունն ավելի շատ վտանգավոր, քան օգտակար է երեխայի առողջության և դիմադրողականության խթանման համար։ Ուժեղ դիմադրողականություն ունենալու համար երեխան պետք է խաղա ավազներում, երբեմն վազվզի ջրափոսերում, ոտաբոբիկ քայլի հողի և խոտերի մեջ։ Հակառակ դեպքում` երեխաները կունենան թույլ իմունիտետ և գերալերգիկ կլինեն։

Այս ամենից բացի, բրիտանացի գիտնականներն իրենց վերջին հետազոտություններով ապացուցել են, որ ժամանակ առ ժամանակ մայրերը կարող են ծծել իրենց իսկ երեխաների ծծակները և առանց լվանալու կամ ստերիլիզացնելու, այն վերադարձնեն նորածին երեխային։ Ծծակի արտաքին շերտը հիանալի միջոց է բակտերիաներ փոխանցելու համար։ Այդպիսով, մայրը որոշ բակտերիաներ կփոխանցի իր երեխային, ինչն էլ ավելի կամրացնի վերջինի դիմադրողականությունը։

Գիտնականները պնդում են նաև, որ երեխաները պետք է հաճախ այցելեն տարբեր ֆերմաներ, շփվեն կենդանիների հետ։ Երեխաները պետք է սերտ շփում ունենան նաև ընտանիքի մյուս անդամների հետ, գրկեն, համբուրեն նրանց` մեկ մեկու բակտերիաներ փոխանցելու` դրանով իսկ` դիմադրողականությունը զարգացնելու համար։

21171 | 1
Facebook