Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, թույլատրել է Ռուսաստանի օլիմպիական հավաքականին մասնակցել Ռիոյի օլիմպիական խաղերին։ Միևնույն ժամանակ, սակայն, կոմիտեն առանձին մարզիկների` հանդես գալ-չգալու մասին որոշում կայացնելու բոլոր իրավասությունները փոխանցել է մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին։
Որոշման մեջ մասնավորապես նշվում է՝
• Այն մարզիկներն, ովքեր երբևէ մասնակից են եղել դոպինգ-սկանդալների, խաղերին չեն մասնակցի
• Օլիմպիական խաղերից առաջ Ռուսաստանի հավաքականի բոլոր անդամները պետք է հավելյալ դոպինգ-ստուգում անցնեն
• Թեթև աթլետները, բացառությամբ Դարյա Կլիշինայի, Ռիո չեն մեկնելու
• Ռուսաստանի մարզիկների՝ բոլոր մարզաձևերի մրցումներին մասնակցելու որոշումը կկայացնեն մարզաձևերի ազգային ֆեդերացիաները
• Ռուսաստանի Սպորտի նախարարության ոչ մի պաշտոնական անձ Ռիոյի օլիմպիական խաղերի հավատարմագրում չի ստանա։