Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Թալինի նախկին քաղաքապետը՝ կնոջ առաջադրման լուրերի մասին

15:05, չորեքշաբթի, 16 մարտի, 2016 թ.
Թալինի նախկին քաղաքապետը՝ կնոջ առաջադրման լուրերի մասին

Ապրիլի 17-ին Թալինում ևս տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Այս պահի դրությամբ առաջադրվել են ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը և «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանը: Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանից MAMUL.am-ի թղթակիցը փորձեց պարզել՝ արդյոք ընտրություններին իր կողմից որևէ մեկը կառաջադրվի՞. «Թալինի ընտրություններում սեփական թեկնածու չունեմ: Ժողովուրդը շատ լավ կողմնորոշվում է, թե ինչպիսի ընտրություն ինքը պետք է կատարի»: Լուրեր են շրջանառվում, որ Թալինի քաղաքապետի պաշտոնում ցանկանում եք Ձեր կնոջն առաջադրել՝ դիտարկմանը Մնացականյանը պատասխանեց. «Խորհուրդ կտամ մի քանի օր էլ համբերել, առաջադրումներն արդեն սկսվել են, և մի քանի օրից արդեն պարզ կլինի, թե ովքեր կառաջադրվեն: Ինչ վերաբերվում է իմ կնոջը, ապա ասեմ, որ միանշանակ նման հարց չկա, իմ կինը չի առաջադրվելու: Թե ով է այդ լուրերի ծագման հեղինակը, ես չգիտեմ, բայց կարող եմ վստահ ասել, որ նման բան չկա»:
     Մնացականյանը խուսափեց գործող քաղաքապետի կատարած աշխատանքին գնահատական տալուց: «Գործող քաղաքապետի աշխատանքը պետք է գնահատի թալինցին, չեմ ուզում նրա հետ կապված խնդիրները վերլուծել: Ամեն տեղ էլ կան խնդիրներ, բայց պետք է հասկանալ այդ խնդիրների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները»,- եզրափակեց նա:

11185 | 0
Facebook