Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ես եմ որոշողը, ինձ ոչ մեկը չի կարա ասի՝ պատգամավոր դառնամ, թե չդառնամ. Մհեր Սեդրակյան. «Հրապարակ»

10:30, շաբաթ, 05 մարտի, 2016 թ.
     «Պարզվում է՝ «հայրեր-որդիներ» կոնֆիգուրացիան վաղուցվանից Է իշխանությունը դրել շրջանառության մեջ։ Դեռ նախորդ խորհրդարանական ընտրությունների և, իհարկե, վերջին՝ սահմանադրական հանրաքվեի ժամանակ կոնկրետ Սերժ Սարգսյանն «աշխատել» Է ոչ թե Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի, այլ նրա որդու՝ Երևանի ավագանու անդամ, դրսում կրթություն ստացած Դավիթ Սեդրակյանի հետ, որպես օրինակելի դիդակտիկ մոդել՝ օդիոզների սերնդափոխության։ Օրենսգրքով Երևանը նոր ռեյտինգային տարածքների բաժանման քարտեզը նույնպես այդ սկզբունքով է «գծվել», և Էրեբունի-Շենգավիթ թաղն այլևս ոչ թե գողականով է «նայվելու», այլ «դիտվելու» է «ցիվիլաբար»։ Դա Ձեր որդու համար «ռազմինկա» էր քաղաքապետ դառնալու ճամփին, հարցրինք Մհեր Սեդրակյանին։ «Ես քանի՞ եմ ասել՝ Դավիթը քաղաքապետ չի ուզում դառնա»։ Պատգամավոր է դառնալու Ձեր փոխարեն, Դուք պատրաստ եք Ձեր տեղը զիջել նրան և պատգամավոր չդառնալ։ «Գիտես, ասեմ՝ իմացի, ես եմ որոշողը, ինձ ոչ մեկը չի կարա ասի-պարտադրի՝ պատգամավոր դառնամ, թե չդառնամ»»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
17115 | 12
Facebook