Թուրքիայի Դիարբեքիր շրջանում դպրոցներից մեկի բակում ինքնաշեն ռումբ է պայթել: Վիրավորվել է 5 աշակերտ: Այս մասին հայտնում է Reuters-ը: Պայթյունի ժամանակ աշակերտները գտնվել են դպրոցի բակում, նրանք դպրոց էին գնացել՝ ստանալու կիսամյակային գնահատականների ամփոփիչ թերթիկները: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Երկրի իշխանություններն ահաբեկչության պատասխանատվությունը դրել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության վրա: