Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գոնե ծիրան կերեք. Երևանի փոխոստիկանապետը` Բաղրամյան պողոտայում հացադուլ անողներին. «Լենտա»-ի անդրադարձը

12:18, հինգշաբթի, 02 հուլիսի, 2015 թ.
Գոնե ծիրան կերեք. Երևանի փոխոստիկանապետը` Բաղրամյան պողոտայում հացադուլ անողներին. «Լենտա»-ի անդրադարձը

Ռուսական «Լենտա» կայքն անդրադարձել է Բաղրամյան պողոտայում ծավալվող իրադարձություններին՝ գրելով. «Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հուլիսի 2-ի վաղ առավոտյան, գնացել է Բաղրամյան պողոտա: Նա հետաքրքրվել է` ի նշան բողոքի հացադուլ հայտարարած երիտասարդների առողջական վիճակով՝ առաջարկելով վերջիններին ծիրան ուտել: «Գոնե ծիրան կերեք: Մարդիկ ամբողջ աշխարհից այստեղ են գալիս՝ ծիրան ուտելու համար»,- նշել է Օսիպյանը:

Փոխոստիկանապետը լրագրողների հետ զրույցում նշել է նաև, որ թեև իրենց օրենքով թույլատրված է ուժ կիրառել, սակայն ինչպես բոլորն են տեսնում, իրենք այդպիսի քայլերի չեն դիմում:

Աղբյուրը հավելում է նաև, որ այս գիշեր Երևանի Բաղրամյան պողոտայում գիշերել է մոտ 40 ցուցարար:

7267 | 0
Facebook