Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Այժմ Պուտինն ավելի երիտասարդ է, քան երբևէ». Եվրոպական ԶԼՄ-ների արձագանքը` ՌԴ նախագահի «Ուղիղ միացմանը»

16:41, ուրբաթ, 17 ապրիլի, 2015 թ.
«Այժմ Պուտինն ավելի երիտասարդ է, քան երբևէ». Եվրոպական ԶԼՄ-ների արձագանքը` ՌԴ նախագահի «Ուղիղ միացմանը»

Ինչպես հայտնի է, երեկ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա «Ուղիղ միացումը», որը թվով 13-րդն է: Պուտինի «Ուղիղ միացմանն» ուշիուշով հետևել են Եվրոպայում: «Ուղիղ միացմանն» ակտիվորեն արձագանքել են եվրոպական, հատկապես՝ բրիտանական ու ֆրանսիական ԶԼՄ-ները:

Բրիտանական «Դեյլի մեյլ» գործակալությունն իր ուշադրությունն ավելի շատ սևեռել է ոչ թե Պուտինի տված պատասխանների, այլ նրա արտաքին տեսքի վրա: Ըստ գործակալության` Պուտինի արտաքինը միանշանակ փոխվել է. «Այժմ նա ավելի երիտասարդ է, քան երբևէ»: Բրիտանական գործակալությունը հիշեցրել է Պուտինի 10-օրյա բացակայության մասին ու ակնարկել, որ այդ 10 օրերը, հնարավոր է` Պուտինն անց է կացրել պլաստիկ վիրաբույժի սեղանին:

«The Telegraph» պարբերականն էլ անդրադարձել է «Ուղիղ միացման» ընթացքում քննարկված հարցերին ու նշել. «Չնայած արտաքին քաղաքական հարթակում տեղի ունեցած բազմաթիվ իրադարձություններին` Պուտինը կենտրոնացել էր ներքին հարցերի վրա: Նա փորձում էր մեղմել ռուսաստանցիների մտավախությունները` կապված տնտեսական վիճակի հետագա վատթարացման հետ»:

Ըստ «The Guardian»-ի` արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի ժամանակ Պուտինը հաշտարարի դերում էր հանդես գալիս:

Ֆրանսիական «Le Monde» գործակալությունն էլ նկատել է, որ Պուտինը հանգստացնում էր ռուսներին: «Չնայած նրան, որ նախագահը խոստովանում էր գնաճի հետևանքով առաջացած դժվարությունների մասին, նա համառորեն պնդում էր, թե այդ դժվար իրավիճակում երկրում կայունություն է տիրում»,- գրել է գործակալությունը:
4976 | 0
Facebook