Լուրեր էին տարածվել, որ Սյունիքի մարզի Կապանում գտնվող Վահանավանք համալիրի գմբեթից երիտասարդ աղջիկ էր ընկել: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում «Կապանի» բժշկական կենտրոնի բժիշկ Սարիկ Աթաջանյանը ասաց, որ 30-ամյա աղջիկը շրջելիս է եղել եկեղեցու բարձր հատվածով և ընկել է: «Նա կոնքի փակ վնասվածք էր ստացել: Շտապ տեղափոխել էին մեզ մոտ, առաջին բուժօգնություն ցուցաբերեցինք: Քանի որ Երևանի բնակիչ էր, չցանկացավ մնալ այստեղ, կազմակերպեցինք շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Երևան»,- եզրափակեց նա: