Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՔԱԿ-ը (PKK) խախտել է պայմանավորվածությունը Թուրքիայի հետ

18:20, ուրբաթ, 21 հունիսի, 2013 թ.
ՔԱԿ-ը (PKK) խախտել է պայմանավորվածությունը Թուրքիայի հետ

Այսօր Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է. «2013թ. հունիսի 20-ի երեկոյան, ժանդարմերիայի Ասայիշի և 3-րդ կորպուսի հրամանատարներին տեղափոխող Ս-70 ուղղաթիռի ուղղությամբ ահաբեկիչները 4 անգամ կրակ են բացել: Սակայն ուղղաթիռում գտնվող հրամանատարներից և ոչ ոք չի վնասվել: Փամփուշտները կոտրել են ուղղաթիռի դիմացի ապակին»:

Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում:

Սա մայիսին հրադադարի հաստատումից հետո առաջին նմանատիպ դեպքն էր։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 8-ին ՔԱԿ-ը պաշտոնապես հայտարարել էր, որ հրադադար է հայտարարում և լքում է Թուրքիայի տարածքը, իսկ թուրքական կողմը հայտարարել էր, որ պարտավոր է դադարեցնել քրդական կազմակերպության նկատմամբ պլանավորված բոլոր գործողությունները և չխոչընդոտել Թուրքիայի տարածքից կազմակերպության հեռանալուն:

Աղբյուրը` haber3.com
6246 | 0
Facebook