Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՆԳ փոխնախարարը՝ մգացված ապակիների տուգանքի մասին

13:06, հինգշաբթի, 01 հունիսի, 2023 թ.
ՆԳ փոխնախարարը՝ մգացված ապակիների տուգանքի մասին

«Կա հստակ ստանդարտ՝ առջևի կողային ապակիները չեն կարող լինել լուսաթափանցելիության սահմանած չափից ավելի։ Հիմա թե դա գործարարանային է, թե քաղաքացին ինքն է արել դա, էական չէ։ Եթե ապակին լուսաթափանցելիության պահանջվող մակարդակը չունի, պետք է անձամբ վերացնի դա, հակառակ դեպքում՝ վարչական պատասխանատվության կենթարկվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով մեքենաների մգացված ապակիների տուգանքին, ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Նա նշեց, որ թեմայի վերաբերյալ այս պահի դրությամբ նոր նախաձեռնություն ՆԳՆ-ն չունի։

5059 | 2
Facebook