Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել` ցույցը ցրելու համար

10:42, երկուշաբթի, 27 մարտի, 2023 թ.
Իսրայելում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործել` ցույցը ցրելու համար

Երուսաղեմում հազարավոր իսրայելցիներ ճեղքել են վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ գտնվող անցակետը, ինչի հետևանքով բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ. վերջինները ջրցան մեքենաներ են օգտագործել:

Ավելի վաղ ցուցարարները փակել էին գլխավոր փողոցները, խարույկներ վառել. որոշ ակտիվիստներ սկսել էին վրաններ տեղադրել:

Ինքնաբուխ ակցիաների պատճառ է դարձել երկրի պաշտպանության նախարարի հրաժարականը, ով հանդես է եկել Նեթանյահուի կառավարության դատական ​​բարեփոխումների դեմ։

5230 | 0
Facebook