Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լոռիում պայթել է ինքնաշեն գազի կաթսա․ կա տուժած

10:00, երկուշաբթի, 23 հունվարի, 2023 թ.
Լոռիում պայթել է ինքնաշեն գազի կաթսա․ կա տուժած

Հունվարի 22-ին, ժամը 20:22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ կայարանի 35-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել ջեռուցման համակարգի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման․ կա տուժած։
     Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
     Պարզվել է, որ տեղի է ունեցել ինքնաշեն գազի կաթսայի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։
     Փրկարարներն Ա․ Մ-ին (ծնված 1971թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
     Փրկարարները փակել են գազօջախի և ջեռուցման կաթսայի փականները։

3648 | 0
Facebook