Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մենք կրակելու ենք». Ուկրաինան մերժեց Պուտինի զինադադարը

21:12, հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ.
«Մենք կրակելու ենք». Ուկրաինան մերժեց Պուտինի զինադադարը

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչը ուկրաինական բանակին՝ Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ ռուսներին հետևելով զինադադար հայտարարելու մասին։

«Ռուսաստանի Դաշնությունը պետք է լքի օկուպացված տարածքները, միայն այդ դեպքում կսկսի «ժամանակավոր զինադադար». ձեր կեղծավորությունը ձեզ պահեք»,- գրել է Պոդոլյակը Twitter-ում։

9044 | 0
Facebook