Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդիպել է Իրանի դեսպանին

21:42, հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2022 թ.
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդիպել է Իրանի դեսպանին

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավիին։ Այս մասին դեսպանը հայտնել է Twitter-ի իր էջում։

«Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևի հետ կառուցողական հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները և Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված գործնական քայլերն»,- ասել է դիվանագետը։

4505 | 0
Facebook