Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասքն, ով վերջերս գնել է Twitter-ը, հայտարարել է սոցցանցը Երկրի վրա տեղեկատվության ամենաճշգրիտ աղբյուրը դարձնելու մտադրության մասին։ Այս մասին նա խոսել է ծառայության գործառույթներից մեկի քննարկման ժամանակ։
«Մեր նպատակն է Twitter-ը դարձնել Երկրի վրա տեղեկատվության ամենաճշգրիտ աղբյուրը՝ անկախ քաղաքական պատկանելությունից»,- ասել է գործարարը։
Այսպիսով, նա պատասխանել է ձեռնարկատեր Մայք Սոլանային, ով հրապարակել է Սպիտակ տան հաղորդագրության սքրինշոթը՝ ուղեկցվելով Twitter-ի փաստացի պարզաբանումներով:
Twitter-ը 44 միլիարդ դոլարով ձեռք բերելուց կարճ ժամանակ անց ամերիկացի միլիարդատերը մի քանի նորամուծություններ ներկայացրեց ընկերությանը։ Օրինակ, ստուգման գործընթացը բարելավելու համար Մասքն առաջարկել է սոցցանցի օգտատերերից գանձել 20 դոլար։ Ավելի ուշ ձեռնարկատերն այս գումարը նվազեցրել է մինչև ամսական 8 դոլարի՝ վստահեցնելով, որ ընթացակարգն անհրաժեշտ է բոտերի դեմ պայքարելու համար։