Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

11:18, երկուշաբթի, 19 սեպտեմբերի, 2022 թ.
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները․

Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
     Հովհաննես Համբարձումյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
     Տիգրան Բարսեղյան - «Սլովան» (Սլովակիա)
     Վահան Բիչախչյան - «Պոգոն» (Լեհաստան)
     Ժորդի Արարատ - «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա)
     Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
     Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
     Հրայր Մկոյան - «Արարատ»
     Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա»
     Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»
     Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
     Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
     Սերոբ Գալստյան - «Արարատ»

Համապատասխանաբար «Փյունիկը» և «Ուրարտուն» ներկայացնող Դավիթ Յուրչենկոն, Ստանիսլավ Բուչնևը, Արտակ Դաշյանը, Հովհաննես Հարությունյանը, Արսեն Բեգլարյանը, Ժիրայր Մարգարյանը և Սերգեյ Մկրտչյանը հավաքին կմիանան Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ այսօր կայանալիք «Ուրարտու»-«Փյունիկ» հանդիպումից հետո։

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը հավաքին կմիանան այօսր, Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը և Էդգար Բաբայանը՝ սեպտեմբերի 20-ին:

Այսօր երեկոյան մեր թիմը կանցկացնի առաջին մարզումը:

Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո մեր ընտրանին սեպտեմբերի 25-ին կմեկնի Իռլանդիա, որտեղ կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության իր վերջին հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 27-ին։

4500 | 0
Facebook