Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ռեկտորներն անհանգստացած են. ո՞ր բուհերը կմիավորվեն. «Ժողովուրդ»

09:12, ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2022 թ.
Ռեկտորներն անհանգստացած են. ո՞ր բուհերը կմիավորվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա՝ ակադեմիական քաղաք ստեղծելու ու բուհերը Աշտարակ տեղափոխելու հայտարարությունն իրականում ալեկոծել է բարձրագույն ուսումնական հաստատությունների մի շարք ղեկավարների հոգիները: Որոշ բուհերի ռեկտորներ անհանգստացած են, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, որովհետև թվով 8 պետական բուհ թողնելը նշանակում է՝ մի շարք հաստատություներ օպտիմալացվելու ու միավորվելու են:

Մեր տեղեկություններով՝ կառավարության հեռահար տեսլականներից է միավորել Հայաստանի Վ. Բրյուսովի անվան պետական, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարաններն ու Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: Նշենք, որ բացի վերոնշյալ երեք բուհերի միավորումից, կառավարության ավելի վաղ ունեցած տեսլականներից էր նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և Երևւանի գեղարվեստի պետական ակադեմիայի միավորումը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3965 | 0
Facebook