Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Հայ-ռուսական հարաբերությունները լավ փուլում չեն. «Ժողովուրդ»

09:42, չորեքշաբթի, 31 օգոստոսի, 2022 թ.
Հայ-ռուսական հարաբերությունները լավ փուլում չեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Բրյուսելում սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Վերջին օրերին՝ այս հանդիպմանն ընդառաջ, մի շարք հեռախոսազրույցներ են եղել: Երեկ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են այսօր Բրյուսելում նախատեսված հանդիպմանը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ:

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Կոնկրետ արդյունքների վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան: Օգոստոսի 29-ին էլ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էին հեռախոսազրույց ունեցել: Հետաքրքիր է, որ ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, թե հայ-ռուսական հարաբերությունները լավ փուլում չեն, իսկ այս հեռախոսազրույցներն արարողակարգային են միայն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

4652 | 0
Facebook