Իրանի Սպահան նահանգի հյուսիս-արևելքում 3 պայթյուն է որոտացել, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ պայթյունի վայրից ոչ հեռու տեղակայված է Իրանի ռազմաօդային ուժերի բազան։
ABC հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել է, որ գիշերն Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտին։ Պայթյունները հնչել են Սպահան նահանգի միջազգային օդանավակայանի շրջանում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ դադարեցվել է ավիահաղորդակցությունը Սպահանում, Շիրազում և Թեհրանում։