Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում

10:48, հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը 6:00-ի շրջանում Ոստիկանության կողմից ապօրինի բռնի ուժ է կիրառվել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակ պահող և Կիրանցի հատվածում այսպես կոչված «ականազերծման աշխատանքներին» խոչընդոտող կիրանցեցիների նկատմամբ։
     Անհամաչափ ուժի կիրառմամբ Ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկվել շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ։
     Բերման ենթարկվածների թվում կան նաև անչափահասներ։
     Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ ի պատասխան ոստիկանական այս բիրտ և ապօրինի գործողությունների, ՀՀ բոլոր մարզերում և բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները և դրանով իրենց աջակցությունն ու զորակցությունը հայտնել սեփական հայրենիքի և սեփական տան համար արդար պայքարի դուրս եկած մեր հայրենակիցներին»:

869 | 0
Facebook