Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ՀՀ ՆԳՆ

09:18, հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ՀՀ ՆԳՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար:
     ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն` ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար:

Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ
1328 | 1
Facebook