Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինայում պատերազմը կարող է տարիներ տևել. Գերմանիայի ԱԳՆ

21:42, կիրակի, 28 օգոստոսի, 2022 թ.
Ուկրաինայում պատերազմը կարող է տարիներ տևել. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բուրբոքը Bild am Sonntag-ին տված հարցազրույցում կոչ է արել նախապատրաստվել այն փաստին, որ Ուկրաինայում լայնածավալ պատերազմը կարող է տևել ավելի քան մեկ տարի։

«Մենք պետք է պատրաստվենք նրան, որ այս պատերազմը կարող է տարիներ շարունակվել։ Որովհետև, ցավոք, Ռուսաստանի կառավարությունը չի շեղվում Ուկրաինան և նրա բնակիչներին նվաճելու ֆիքսված գաղափարից»,- ասել է Բերբոքը։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ռուսական զորքերի՝ ամենակարճ ժամկետներում ամբողջ Ուկրաինան գրավելու գաղափարը չիրականացավ։

«Ուկրաինացիների խիզախությունը և զենքի միջազգային մատակարարումը հանգեցրին նրան, որ ռուս զինվորները չկարողացան հանել իրենց շքերթի համազգեստը հաղթանակը տոնելու համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա երբեք իրականություն չդառնա»,- հավելել է նա։

6082 | 0
Facebook