Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան

12:12, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2022 թ.
ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան

ԱՄՆ-ն Ուկրաինայի տարածքում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում լքել երկիրը, գրում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Ուկրաինայում ԱՄՆ դեսպանության հայտարարությանը։

«Պետդեպարտամենտը տեղեկություններ ունի, որ առաջիկա օրերին Ռուսաստանն ակտիվացնելու է ջանքերը՝ հարվածելու Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին ու պետական օբյեկտներին: ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին լքել Ուկրաինան»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ ամերիկացի պաշտոնյան Reuters-ին հայտնել էր, որ տեղեկություններ ունեն, որ Ռուսաստանն առաջիկա օրերին ուժեղացնելու է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և կառավարական օբյեկտներին հարվածելու ջանքերը: Նա նշել էր, որ իր հայտարարությունը հիմնված է ԱՄՆ հետախուզության տվյալների վրա։

7092 | 0
Facebook