Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ-ը ծրագրում է հարվածել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և պետական ​​օբյեկտներին. Reuters

11:12, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2022 թ.
ՌԴ-ը ծրագրում է հարվածել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և պետական ​​օբյեկտներին. Reuters

Ռուսաստանի Դաշնությունը ծրագրում է մոտակա ժամանակներում հարվածել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և պետական ​​օբյեկտներին, գրում է Reuters-ը: «Տեղեկություններ ունենք, որ Ռուսաստանն առաջիկա օրերին ուժեղացնելու է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և կառավարական օբյեկտներին հարվածելու ջանքերը: Անհանգստացած ենք ռուսական հարվածների շարունակական սպառնալիքով»,- գործակալությանը հայտնել է ամերիկացի պաշտոնյան և հավելել, որ իր հայտարարությունը հիմնված է ԱՄՆ հետախուզության տվյալների վրա։

5700 | 0
Facebook