Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլ Փաշինյանը ողջ պետության ներուժը կենտրոնացրել էր Ծառուկյանի հետապնդման գործին». Րաֆֆի Ասլանյան

13:06, հինգշաբթի, 07 հուլիսի, 2022 թ.
«Նիկոլ Փաշինյանը ողջ պետության ներուժը կենտրոնացրել էր Ծառուկյանի հետապնդման գործին». Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ պարզ դարձավ, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատունն ապօրինի փակելու համար պետական բյուջեի միջոցներից պետք է տուրքի գծով հատուցվի 4 միլիարդ ՀՀ դրամ։ Մի կողմ թողնենք այն, որ խաղատան չգործելու արդյունքում ստացվում է, որ հարկային մասով պետությունը կրել է զգալի կորուստներ, աշխատակիցները շուրջ երկու տարի անգործ են մնացել և այլն։ Իսկ ո՞վ է քրեաիրավական պատասխան տալու 4 միլիարդ դրամ պետական միջոցների ուղղակի վատնման համար՝ ֆինանսների նախարա՞րը, ում որոշմամբ պարզվում է անօրինական կերպով փակվել է գործող, պետական բյուջե միլիարդավոր դրամի հարկեր վճարող խաղատունը, թե՞ Նիկոլ Փաշինյանը, ով, իր քաղաքական շահերից ելնելով, ողջ պետության ներուժը 2020 թվականի այդ օրերին կենտրոնացրել էր Գագիկ Ծառուկյանի հետապնդման գործին՝ անտեսելով նաև վերահաս պատերազմը, որին ակտիվորեն նախապատրաստվում էին թշնամի երկրները։ Եվ հետո՝ անամոթաբար խոսում են այլոց թալանից...»:

Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան
3350 | 0
Facebook