Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինան հայտարարել է Օդեսայի շրջանի լիակատար ազատագրման մասին

22:30, հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ.
Ուկրաինան հայտարարել է Օդեսայի շրջանի լիակատար ազատագրման մասին

Ուկրաինայի զինված ուժերն ամբողջությամբ ազատագրել են Օդեսայի շրջանի տարածքը ռուսական զորքերից։ Այս մասին երեկոյան ամփոփում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Չդիմանալով մեր հրետանու, հրթիռային և ավիացիոն ստորաբաժանումների կրակային ազդեցությանը՝ ռուսական զորքերը հեռացան Զմեյնի կղզուց։ Այսպիսով, Օդեսայի շրջանն ամբողջությամբ ազատագրված է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, գլխավոր շտաբը նշել է, որ ռուսական զորքերի «Կալիբր» տիպի ծովային թևավոր հրթիռների երեք կրիչներ պատրաստ են Սև ծովում հրթիռային զենք կիրառելու համար։

6307 | 0
Facebook